Օկուպացված Ակնայում ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել
26/03/2026 15:08

Օկուպացված Ակնայում ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել

Օկուպացված Ակնայում ական է պայթել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ բնակիչներից մեկը վիրավորվել է պայթյունից։ Տուժածին տարհանելու համար դեպքի վայր են մեկնել ANAMA-ի աշխատակիցները։

Հետաքննությունը շարունակվում է։