«2026 և 2027 թվականներին, ինչպես նաև հետագա տարիներին Հայաստան կհրավիրենք համաշխարհային աստղերի». ԿԳՄՍՆ
26/03/2026 19:15

«2026 և 2027 թվականներին, ինչպես նաև հետագա տարիներին Հայաստան կհրավիրենք համաշխարհային աստղերի». ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհ է հայտարարել, հայտարարությունում նշում են 2026, 2027 և հետագա տարիներին նախատեսված ծրագրերի մասին, մասնավորապես՝ աստղերի մասնակցությամբ համերգների կազմակերպման.

«ԿԳՄՍ նախարարությունը 2026 և 2027 թվականներին, ինչպես նաև հետագա տարիներին նախատեսում է Հայաստան հրավիրել համաշխարհային աստղերի՝ համերգային ծրագրերով հանդես գալու նպատակով։ Այդ նախաձեռնության շրջանակում նախապատրաստվել է դրամաշնորհային ծրագրի մասնակցության մրցույթի հրավեր։

Բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին մարտի 30-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրում ենք ԿԳՄՍ նախարարություն՝ մասնակցելու հանդիպման, որի ընթացքում կքննարկվեն վերոնշյալ ծրագրի մանրամասները։

Շահագրգիռ կազմակերպությունները և անհատները կարող են իրենց մասնակցությունը հաստատել՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով նամակ՝ նշելով հանդիպման մասնակցի անունը և ազգանունը, էլփոստը, հեռախոսահամարը։ Նույն էլեկտրոնային փոստին կարելի է ուղարկել նաև ծրագրի լավարկմանը վերաբերող առաջարկություններ»։

«2026 և 2027 թվականներին, ինչպես նաև հետագա տարիներին Հայաստան կհրավիրենք համաշխարհային աստղերի». ԿԳՄՍՆ