Կասկած չի կարող լինել՝ Հորմուզի նեղուցը ամբողջովին կառավարվում է բացառապես Իրանի կողմից. Իրանագետ
26/03/2026 21:02

Կասկած չի կարող լինել՝ Հորմուզի նեղուցը ամբողջովին կառավարվում է բացառապես Իրանի կողմից. Իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը  Իրանի շուրջ ծավալվող վերջին զարգացումների առնչությամբ գրել է.

«ԱՄՆ-ի պատերազմի նախարար Հեգսեթը քիչ առաջ ուղիղ եթերում զեկուցում էր, որ ամերիկյան օդուժն անխոչընդոտ անցնում է Հորմուզի նեղուցի վրայով։

Ոչ մի կասկած չկա, որ հենց այդպես է, սակայն Իրանը փակել է ոչ թե Հորմուզի նեղուցի օդը, այլ հենց նեղուցը, և խնդիրը ոչ թե դրա վրայով թռչելն է, այլ նեղուցի ջրերով նավարկելը։

Իսկ նավարկությունը Հորմուզի նեղուցով ամբողջովին կառավարվում է բացառապես Իրանի կողմից, և սա նույնպես անկասկած է»։

Կասկած չի կարող լինել՝ Հորմուզի նեղուցը ամբողջովին կառավարվում է բացառապես Իրանի կողմից. Իրանագետ