.jpg)
Պապիկյանը Ֆրանսիայի պաշտպանական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ է հանդիպել
ՊՆ Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում Ֆրանսիա կատարած այցի մանրամասներն է ներկայացրել։
«Այսօր «Ֆրանսիայի միջազգային ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպել եմ պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր»,- գրել է Պապիկյանը։