.png)
Վարդենիսում պահեստազորայինների դանակահարության գործով ձերբակալված կա
Այսօր արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վարդենիսի զորամասում՝ դանակահարություն, որի հետևանքով 3 տուժած պահեստազորայինները տեղափոխվել էին հոսպիտալ։
ՊՆ-ից լրատվամիջոցներին հայտնել էին՝ քրվարույթ է նախաձեռնվել։ Քիչ առաջ էլ Քննչական կոմիտեից հայտնեցին՝ ձերբակալված կա։
«Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-մասնավորապես, նշել են քննչականից։