.jpg)
Միջազգային օլիմպիական կոմիտեն կարգելի տրանսգենդերներին՝ մասնակցել կանանց օլիմպիական մրցաշարերին
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) պաշտոնապես արգելել է տրանսգենդեր մարզիկներին հանդես գալ Օլիմպիական խաղերի կանանց մրցումներում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2028 թվականից։ Այդ ժամանակից սկսած՝ կանանց անհատական և թիմային մրցաշարերին կթույլատրվի մասնակցել միայն այն մարզուհիներին, որոնք գենետիկական թեստավորման միջոցով կհաստատեն իրենց կենսաբանական սեռը։
Ըստ ՄՕԿ-ի՝ գիտական տվյալների և փորձագիտական գնահատականների վրա հիմնված այս նոր քաղաքականությունը կոչված է ապահովելու մրցումների արդարությունը, անվտանգությունն ու ազնվությունը։
Աղբյուր՝ armsport.am