Հազար տարի մենք պետություն չենք ունեցել. Արարատ Միրզոյան
26/03/2026 12:02

Հազար տարի մենք պետություն չենք ունեցել. Արարատ Միրզոյան

Հազար տարի մենք պետություն չենք ունեցել, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Դա եղել է այլ մարդու, այլ ազգի պետությունը, մենք եղել ենք քաղաքացի ու մերը եղել է միայն պարսպից ներսը»,- նշեց նա։

Միրզոյանի խոսքով՝  հիմա տեղի է ունենում տրանսֆորմացիա, պարիսպները պետք է իջնեն, հարկերը պետք է տալ, որ ոչ միայն պարսպից ներսը սիրուն լինի, այլև՝ դուրսը։

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ մինչև չխոսես պրոբլեմի մասին, չես կարող հաղթահարել այն։