.png)
Ըստ հարցումների՝ ընդդիմադիր ուժերը հանրագումարում ունեն ավելի շատ ձայն, քան Փաշինյանը. Վարդանյան (Տեսանյութ)
Ըստ հարցումների՝ ընդդիմադիր ուժերն այս պահին հանրագումարում ունեն ավելի շատ ձայներ, քան Նիկոլ Փաշինյանը։ ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իրենց հայտարարած հարցումների արդյունքները չեն հրապարակում։
«Քաղաքական ուժը հարցումներ իրականացնում է իր համար, և հրապարակել-չհրապարակելը իր որոշման տիրույթում է։ Մենք հարցումներ իրականացնում ենք մեզ համար՝ տեսնելու, թե մեր որ նարատիվներն ինչպես են աշխատում և որ ուղղությամբ պետք է շարունակենք աշխատանքները։ Եթե ձեզ շատ են հետաքրքրում հարցումների արդյունքները, ապա հրապարակենք մի դրվագ․ ոչ միայն մեր իրականացրած, այլ նաև մյուս հարցումներով Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կարողանում ձևավորել մեծամասնություն, այլ նաև ընդդիմադիր ուժերն այս պահին հանրագումարում ունեն ավելի շատ ձայներ, քան Նիկոլ Փաշինյանը»։