Փաշինյանը համոզված է. ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք միջոցները կնպաստեն կառավարության բարեփոխումների առաջմղմանը
27/03/2026 16:39

Փաշինյանը համոզված է. ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք միջոցները կնպաստեն կառավարության բարեփոխումների առաջմղմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։  

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Այս առումով, Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ԱՄՀ-ի կողմից Հայաստանի համար հաստատված նոր ծրագրի շրջանակում տրամադրվելիք միջոցները կնպաստեն ՀՀ կառավարության բարեփոխումների առաջմղմանը։

Ալեքսանդր Թիմանն ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության արդյունավետությունը և նշել, որ ԱՄՀ–ն պատրաստ է շարունակել գործակցությունը համատեղ օրակարգի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ համագործակցությանը և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական դիմակայության ապահովմանը, զարգացման տեմպերին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։

Փաշինյանը համոզված է. ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք միջոցները կնպաստեն կառավարության բարեփոխումների առաջմղմանը