Մեր պատմության ամենափայլուն էջերը ունեցել ենք, երբ մեր առաջնորդները կարողացել են ապահովել միասնականություն․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
27/03/2026 19:13

Մեր պատմության ամենափայլուն էջերը ունեցել ենք, երբ մեր առաջնորդները կարողացել են ապահովել միասնականություն․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 26-27-ին աշխատանքային այցով Սյունիքի մարզում են, որտեղից էլ Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ,   կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, գնդապետ, հետախույզ Արթուր Ավանեսյանի հետ տեսանյութ է հրապարակել՝ ասելով․

«Պառակտման այս ժամանակաշրջանում այցելելով այս պատմական վայրը՝  հասկանում ես, թե ինչ կարևոր է միասնականությունը մեր ազգի համար, որ մեր պատմության ամենափայլուն էջերը մենք ունեցել ենք, երբ մեր առաջնորդները կարողացել են ապահովել միասնականություն»։

Արթուր Ավանեսյանը հավելել է․

«Միասնական, համախմբված լինելու դեպքում մենք այլևս թույլ չեք լինելու»։

Մեր պատմության ամենափայլուն էջերը ունեցել ենք, երբ մեր առաջնորդները կարողացել են ապահովել միասնականություն․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)