«Իրավունքից և օրենքից դուրս այս քրեական գործով նախաքննությունն ավարտվեց». Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է` Մայր Աթոռին պաշտպանող խոսքի համար (Տեսանյութ)
27/03/2026 19:56

«Իրավունքից և օրենքից դուրս այս քրեական գործով նախաքննությունն ավարտվեց». Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է` Մայր Աթոռին պաշտպանող խոսքի համար (Տեսանյութ)

Ագզային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի դեմ հարուցված գործի նախաքննությունն ավարտվել է։ Փաստաբան Արամ Վարդևանյանն այս առնչությամբ նշել է.

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է` մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար: Իրավունքից և օրենքից դուրս այս քրեական գործով նախաքննությունն ավարտվեց: Այն բաղկացած է 135 հատորից: Այդ «հատորներին» ծանոթանալու համար մեզ տրվել էր շուրջ 15 ժամ: Ի դեպ, այդ գործողությամբ Քննչականը ևս ընդունեց, այս գործը Սամվել Կարապետյանին չի վերաբերում: Վստահ եղեք՝ սա ևս հաղթահարելու ենք. և հաղթանակներ շատ են լինելու ։

Իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»։

«Իրավունքից և օրենքից դուրս այս քրեական գործով նախաքննությունն ավարտվեց». Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է` Մայր Աթոռին պաշտպանող խոսքի համար (Տեսանյութ)