Երազանքի բնակարան 0% կանխավճարով. Ամերիաբանկի բացառիկ առաջարկը Toon Expo-ի այցելուներին (Տեսանյութ)
27/03/2026 17:48

Երազանքի բնակարան 0% կանխավճարով. Ամերիաբանկի բացառիկ առաջարկը Toon Expo-ի այցելուներին (Տեսանյութ)

Երազանքի բնակարան 0% կանխավճարով. Ամերիաբանկի բացառիկ առաջարկները Toon Expo-ի այցելուներին: Անշարժ գույքի, կառուցապատման և հարակից ոլորտների շուրջ 200 ընկերություններ՝ թե՛ Հայաստանի, թե արտասահմանյան շուկաներից: Ոլորտի ամենասպասված միջոցառմանը` Toon expo-ին մասնակցում է նաև հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը:

Ցուցահանդեսի օրերին Ամերիաբանկի այս կանաչ տաղավարում փորձառու մասնագետներն այցելուներին կառաջարկեն արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկերի լայն ընտրություն՝ բնակելի և առևտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման, պետական աջակցությամբ հիփոթեքային վարկեր, ինչպես նաև հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար:

Toon Expo-ն այս տարի ունի ներդրումային շեշտադրում, ուստի Ամերիաբանկը գրավիչ առաջարկ ունի նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բնակարան ձեռք բերել արտերկրում:

Ցուցահանդեսի այցելուների համար Ամերիաբանկն ունի բացառիկ առաջարկ, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել անշարժ գույք հիփոթեքային վարկով 0% կանխավճարով։ Առաջարկը սահմանափակ է և գործում է միայն ցուցահանդեսի օրերին: Բացի այդ, Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման ճկուն պայմաններ։

Ամերիաբանկը ցուցահանդեսին ներկայանում է նաև իր MyHome.am օնլայն հարթակով, որն անշարժ գույքի հետ կապված գործարքները դարձնում է առավել հարմար և հասանելի: Այս հարթակում հնարավոր է փնտրել, գնել, վաճառել կամ վարձակալել անշարժ գույք ինչպես առաջնային, այնպես էլ Հայաստանից դուրս: Այն իր օգտատերերին այլ առավելություններ ևս տալիս է:

«Գրանցվելով հարթակում՝ այցելուները կարող են ստանալ մինչև 40% զեղչի պրոմո կոդ հարթակի գործընկեր խանութներից գնումներ կատարելու համար: MyHome-ում կարելի է նաև օգտվել վարկային, վերանորոգման և հիփոթեքային առաջարկների հաշվիչներից, - նշեց Ամերիաբանկի Պրոդուկտի իրագործման մենեջեր Տիգրան Գրիգորյանը:

Նշենք, որ Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով շարունակում է պահպանել առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 23.1 % շուկայի մասնաբաժնով` 2025 թ.-ի IV եռամսյակի տվյալներով։ Հատկանշական է, որ վերջին 1 տարվա ընթացքում MyHome հարթակի օգտատերերի թիվն աճել է շուրջ 50%-ով:

Երազանքի բնակարան 0% կանխավճարով. Ամերիաբանկի բացառիկ առաջարկը Toon Expo-ի այցելուներին (Տեսանյութ)