Հայաստանը ներկայացնող զույգն առաջին անգամ հայտնվել է գեղասահքի աշխարհի առաջնության լավագույն տասնյակում (Տեսանյութ)
27/03/2026 10:59

Հայաստանը ներկայացնող զույգն առաջին անգամ հայտնվել է գեղասահքի աշխարհի առաջնության լավագույն տասնյակում (Տեսանյութ)

Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվել է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում։

Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը 8-րդ տեղն է գրավել Գեղասահքի աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է Պրահայում։ Նրանք կարճ և ազատ ծրագրերի հանրագումարում հավաքել են 190.46 միավոր։

Աշխարհի չեմպիոն են դարձել Գերմանիան ներկայացնող Միներվա Ֆաբիեն Հազեն ու Նիկիտա Վոլոդինը՝ 228.33 միավորով։

Հայաստանը ներկայացնող զույգն առաջին անգամ հայտնվել է գեղասահքի աշխարհի առաջնության լավագույն տասնյակում (Տեսանյութ)