Արթիկում, Մեղրիի լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին ձյուն է տեղում
27/03/2026 09:11

Արթիկում, Մեղրիի լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Մարտի 27-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 

Սարավան-«Զանգեր» հավածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 

Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արթիկի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում՝ ձնախառն անձրև։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արթիկում, Մեղրիի լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին ձյուն է տեղում