«Հրապարակ». Ով է ՔՊ ցուցակի 4-րդ ընտրակեղծարարը
27/03/2026 08:15

«Հրապարակ». Ով է ՔՊ ցուցակի 4-րդ ընտրակեղծարարը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օրից ՔՊ-ում ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլն է, ՔՊ-ական պատվիրակները կորոշեն ՔՊ ընտրացուցակի առաջին 50-ի դասավորությունը և վարչապետի թեկնածուին: Սակայն պարզվում է` ծածուկ, անաղմուկ շարունակում են նաև առաջին փուլի «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը։ Անաղմուկ, քանի որ հանրության մոտ կասկածներ են առաջանում, որ իշխանությունը, որը չի կարողանում իր ներսում արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպել, որտեղ խախտումներ չլինեն, ինչպես է արդար համապետական ընտրություններ անցկացնելու: 

Մենք գրել էինք, որ 50-ի մեջ հայտնված 3 հոգու արդեն հեռացրել են թեկնածուների ցանկից, երեկ տեղեկացանք, որ չորրորդ ընտրակեղծարարն է հայտնաբերվել` Լոռվա մարզից մի շարքային կուսակցական, որը պատվիրակներին նամակներ է գրել ու խնդրել, որ իրեն ընտրեն, ինչը Փաշինյանն արգելել էր` առաջին փուլում որոշել էր, որ քարոզչություն չպետք է իրականացվի»։

«Հրապարակ». Ով է ՔՊ ցուցակի 4-րդ ընտրակեղծարարը