Վերականգնվել են «Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով Viva-ի մատուցած ծառայությունների դիմաց վճարումները
27/03/2026 19:34

Վերականգնվել են «Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով Viva-ի մատուցած ծառայությունների դիմաց վճարումները

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ի կատարումն Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 26-ի թիվ 80-Ա որոշման՝ Viva-ի բաժանորդներն այսուհետ կարող են ընկերության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնել «Թել-Սել» բոլոր վճարամիջոցներով․

  • «Թել-Սել» վճարումների ընդունման ավտոմատ ինքնասպասարկման տերմինալներ,
  • «Թել-Սել» բջջային հավելված,
  • «Թել-Սել» մասնաճյուղեր։

Շնորհակալ ենք ձեզ Viva-ի ծառայություններից օգտվելու համար

Վերականգնվել են «Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով Viva-ի մատուցած ծառայությունների դիմաց վճարումները