.jpg)
28/03/2026 17:16
«Մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ». ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին
ԱԳՆ-ից հայտնում են.
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ:
Նախարարներն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի և բազմակողմ հարթակներում առկա հարցերի»։