Հեղափոխության համար ամենալավ օրը լինելու է ընտրությունների հաջորդ օրը. Հայկ Մանասյան (Տեսանյութ)
28/03/2026 18:02

Հեղափոխության համար ամենալավ օրը լինելու է ընտրությունների հաջորդ օրը. Հայկ Մանասյան (Տեսանյութ)

«Այս պահից սկսած՝ պետք է պատրաստվել հեղափոխության, բայց քաղաքականապես լիցքավորման բարձրակետը լինելու է ընտրությունների օրը։ Հեղափոխության համար ամենալավ օրը լինելու է ընտրությունների հաջորդ օրը, եթե Նիկոլ Փաշինյանն իր 25-30 տոկոս ձայնը սարքեց 60 տոկոս»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Բոլորին դեմ եմ» շարժման մասնակից Հայկ Մանասյանը։

«Արդյոք ընդդիմադիրները այդ ալիքը, լիցքերը գործողության կփոխակերպե՞ն, խաղաղ, սահմանադրական, իրավական գործողության կփոխակերպե՞ն... Ես պատրաստ եմ, պատրաստվելու բան ունեն բոլոր նրանք, ովքեր մեծ ձայներ են հավաքելու։ Հարցը մեկն է՝ ընտրությունների հաջորդ օրը քաղաքական առաջնորդները ոտքի կկանգնե՞ն։ 

Որևէ մեկը թող ինձ չասի, որ 30 տոկոս համակրանք ունեցող վարչապետը կարող է երկու ժամկետ իշխանավորելուց հետո հավակնել ևս մեկ ժամկետ կառավարման»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
Հեղափոխության համար ամենալավ օրը լինելու է ընտրությունների հաջորդ օրը. Հայկ Մանասյան (Տեսանյութ)