Միքայել Մարգարյանի նկատմամբ վարչական հսկողություն սահմանեցին
28/03/2026 17:07

Միքայել Մարգարյանի նկատմամբ վարչական հսկողություն սահմանեցին

«Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև Երևանի Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը»,- լրատվամիջոցներին հայտնել են  Քննչական կոմիտեից։

Նշել են, որ Միքայել Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը»)։ 

Հիշեցնենք՝ Միքայել Մարգարյանին, ինչպես նաև Արսեն Վարդանյանին 2 օր առաջ էին ձերբակալել՝ Ալեն Սիմոնյանի հետ հայտնի միջադեպից հետո, սակայն ազատ էին արձակել, երեկ Մարգարյանին կրկին ձերբակալել էին, այսօր էլ նրա նկատմամբ վարչական հսկողություն սահմանեցին։