«Պատրաստ ենք վաղվա հանդիպմանը». Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականի հետ խաղի մասին
28/03/2026 22:21

«Պատրաստ ենք վաղվա հանդիպմանը». Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականի հետ խաղի մասին

«Պատրաստ ենք վաղվա հանդիպմանը»,- Բելառուսի հավաքականի հետ ընկերական հանդիպումից առաջ հրավիրված նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

«Մենք պատրաստ ենք վաղվա հանդիպմանը և փորձարկումների միջոցով կտեսնենք մեր կատարած աշխատանքի արդյունքը»,- ասել է նա։

Մելիքյանը հստակ չի նշել՝ Էդուարդ Սպերցյանը վաղը կխաղա՞, թե՞ ոչ։

«Եվս մեկ օր ունենք՝ վերջնականապես հասկանալու համար՝ Սպերցյանը դուրս կգա՞ խաղադաշտ, թե՞ ոչ։ Ներկայումս նրա հետ աշխատանքներ են տարվում»,- ասել է մարզիչը։

«Ինչ վերաբերում է Կառլեն Հովհաննիսյանին, ապա ես նրան հավատում եմ։ Վաղուց եմ նկատել, որ նա մեծ ապագա ունի և հաստատ կօգնի մեր հավաքականին։ Հնարավոր է՝ վաղը նա լինի խաղադաշտում»,- հավելել է Մելիքյանը։

Հայաստան-Բելառուս խաղը կկայանա մարտի 29-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ 

«Պատրաստ ենք վաղվա հանդիպմանը». Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականի հետ խաղի մասին