«Ղարաբաղը հանձնածները չեն կարող չպատժվել». Ռոբերտ Քոչարյան
28/03/2026 20:36

«Ղարաբաղը հանձնածները չեն կարող չպատժվել». Ռոբերտ Քոչարյան

«Պատժվելու՞ են, թե՞ ոչ Արցախը հանձնածները, մեր հողերը, մեր պապերի գերեզմանները թուրքին թողածները. մեզ այդ հարցը շատ է հետաքրքրում, մենք ուզում ենք նրանց պատժված տեսնել»,-  Հրազդանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու  Ռոբերտ Քոչարյանին  հարց է ուղղել հանդիպմանը մասնակցող քաղաքացիներից մեկը։   

Ռոբերտ Քոչարյանը ի պատասխան նշել է՝ ներում չի կարող լինել։

«Ղարաբաղը հանձնածները, 5 հազար զոհ, մոտ 12 հազար վիրավոր տվածները չեն կարող չպատժվել։

Այս իշխանությունն աղետ է բերել Հայաստանի և Արցախի գլխին ու դրա համար պետք է պատասխան տա։

Այստեղ ներում չի կարող լինել ընդհանրապես, վստահ եղեք»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: