«Հրապարակ». ԱԺ-ն 2 ամսով 2 նոր պատգամավոր կունենա
28/03/2026 08:52

«Հրապարակ». ԱԺ-ն 2 ամսով 2 նոր պատգամավոր կունենա

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն 2 ամսով 2 նոր պատգամավոր կունենա. մեկը` ընդդիմադիր, մյուսը՝ իշխանական։ ՍԴ գործուղվելուց հետո Վլադիմիր Վարդանյանին ՔՊ ցուցակում կփոխարինի Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը, որը  հայտնի է իր հայհոյախառն եւ վիրավորական գրառումներով։ 

Ընդդիմադիր Թադեւոս Ավետիսյանն էլ ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, քանի որ նախկին անդամի` Մանվել Բադալյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է։ Նրան կփոխարինի «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված Հրաչուհի Միրզոյանը, որը մարկետինգի մասնագետ է, «Ռենշինում» է աշխատում»։

«Հրապարակ». ԱԺ-ն 2 ամսով 2 նոր պատգամավոր կունենա