3 անձ է ձերբակալվել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29/03/2026 18:33

3 անձ է ձերբակալվել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության ծառայողները ձերբակալել են 3 անձի, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Այսօրվա միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի: Նրանք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե»,– նշեց Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագից հետո Սուրբ Աննա եկեղեցում իրավիճակը լարվել էր։

Երբ վարչապետը փորձում էր հեռանալ եկեղեցուց և անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, քաղաքացիներից մեկը վրդովվեց՝ հորդորելով չհրել իրեն։ Լարվածության ընթացքում երիտասարդը նաև փորձեց հարվածել Փաշինյանին։

Նախնական տվյալներով՝ դեպքի առնչությամբ ոստիկանները բերման էին ենթարկել քաղաքացիների, իսկ այժմ արդեն հայտնի է, որ երեք անձ ձերբակալվել է։

Հեղինակ`Սյուզի Մելքոնյան
3 անձ է ձերբակալվել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո