Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
29/03/2026 19:52

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): 3 անձ ձերբակալվել է»,– նշեց ՔԿ մամուլի խոսնակը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագից հետո Սուրբ Աննա եկեղեցում իրավիճակը լարվել էր։

Երբ վարչապետը փորձում էր հեռանալ եկեղեցուց և անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, քաղաքացիներից մեկը վրդովվեց՝ հորդորելով չհրել իրեն։ Լարվածության ընթացքում երիտասարդը նաև փորձեց հարվածել Փաշինյանին։

Նախնական տվյալներով՝ դեպքի առնչությամբ ոստիկանները բերման էին ենթարկել քաղաքացիների, իսկ այժմ արդեն հայտնի է, որ երեք անձ ձերբակալվել է։

Հեղինակ`Սյուզի Մելքոնյան