.png)
Մեկ ժամ է՝ խուզարկում են Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա տղաների տունը. 5TV.am
Իրավապահները շուրջ մեկ ժամ է՝ խուզարկում են Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա տղաների տունը, հայտնում է news.5tv.am-ը։
Քննիչները լրատվամիջոցի թղթակցին թույլ չեն տվել մտնել տուն, Քննչական կոմիտեն էլ որևէ մեկնաբանություն չի տվել:
«Իրավապահները խուլիգանություն են համարել այն, որ եղբայրներից մեկը Սուրբ Աննա եկեղեցում փորձել է հարվածել Նիկոլ Փաշինյանին, սակայն ականատեսներն ասում են, որ առաջինը Փաշինյանի թիկնապահներն են նրան հարվածել»,- նշվում է հրապարակման մեջ։