Հայաստանի երիտասարդական հավաքականը 9:0 հաշվով հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն
30/03/2026 19:39

Հայաստանի երիտասարդական հավաքականը 9:0 հաշվով հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի վերջին տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն՝ 9։0 հաշվով։

Դուբլի հեղինակ է դարձել Ժիրայր Աշիկյանը, գոլերի հեղինակներն են Դավիթ Դավթյանը, Դավիթ Բաթոյանը, Մայքլ Ասիրյանը, Դանիել Համբարձումովը, Մարտուն Հովհաննիսյանը, Ալբերտ Գարեգինյանն ու Հարություն Մովսիսյանը։  

Հայաստանի հավաքականը ընդհանուր առմամբ վաստակել է 5 միավոր և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը՝ ավարտելով իր մրցելույթները Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի երիտասարդական հավաքականը 9:0 հաշվով հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն