Երևանում ավտոբուսն ընկել է հողով ծածկված փոսը
30/03/2026 10:01

Երևանում ավտոբուսն ընկել է հողով ծածկված փոսը

Շինարարների փողոցում ջրագծի փոփոխության աշխատանքների ընթացքում թիվ 18 ավտոբուսը կանգառի հատվածում անցել է հողով ծածկված փոսի վրայով ու ընկել դրա մեջ (փողոցի այս մասը երթեւեկության համար սահմանազատված չէ)։ Այլ հատվածներում եւս հողը «նստել» է ու դարձել թակարդ մեքենաների համար:

Գրում է «Հետք»-ը։