Իրանն ամերիկյան հրամանատարական գաղտնի կետեր է ոչնչացրել
30/03/2026 22:38

Իրանն ամերիկյան հրամանատարական գաղտնի կետեր է ոչնչացրել

Իրանական բանակը հարվածներ է հասցրել  Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնում գտնվող ամերիկյան հրամանատարների տեղակայման վայրերին, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

«Հաջողվել է ոչնչացնել ամերիկյան հրամանատարական գաղտնի կենտրոն, որը տեղակայված է եղել ԱՄԷ-ի քաղաքներից մեկում՝ Ալ-Մինհադ բազայից դուրս։ Այնտեղ գտնվել են ամերիկացի 200  հրամանատարներ և միջին օղակի սպաներ»,- ԻՀՊԿ-ի հայտարարությունն է մեջբերել Իրանի պետական հեռուստատեսությունը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է նաև, որ հարվածներ է հասցրել Բահրեյնի հիմնական պաշտպանական շրջանից դուրս տեղակայված՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի հրամանատարական գաղտնի շտաբին՝ այնտեղ ընթացող հավաքի ժամանակ։

 

Իրանն ամերիկյան հրամանատարական գաղտնի կետեր է ոչնչացրել