.jpg)
Ո՞վ խափանեց երեխաների տոնը Արտաշատում
Ծաղկազարդի տոնի առիթով նախապես ծրագրվել էր երեխաների մասնակցությամբ տոնական միջոցառումներ իրականացնել Արտաշատ համայնքի Դալար և Բյուրավան բնակավայրերի եկեղեցիների բակերում։ Ընդառաջելով համայնքային կառույցների խնդրանքին՝ եկեղեցիների հոգևոր հովիվները սեփական միջոցառումներ չէին նախատեսել՝ տեղը զիջելով համայնքային նախաձեռնությանը։
Սակայն վերջին պահին պարզվել է, որ նախապես հայտարարված միջոցառումները չեն կայանալու։ Չեղարկման մասին հոգևոր հովիվները նախապես չեն տեղեկացվել, ինչի հետևանքով վերջին վայրկյանին մեկ այլ միջոցառում կազմակերպելն այլևս դարձել է անհնար։ Ստեղծված իրավիճակից տուժել են առաջին հերթին երեխաները, ովքեր մեծ ոգևորությամբ սպասում էին իրենց նվիրված այս տոնին։
Հավատացյալների շրջանում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ միջոցառումների չեղարկումը կապվում է «Եկեղեցու բարեկարգողների» խմբին միացած Տեր Երվանդ քահանա Բաբայանի անվան հետ։
Անկախ պատճառներից՝ նման անպատասխանատու վերաբերմունքն անընդունելի է։ Երեխաների զգացումները, հատկապես նրանց նվիրված տոնի օրը, չպետք է վիրավորվեն նման կերպ։