Միրզոյանն ու Նիդերլանդների նոր արտգործնախարարը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցն են քննարկել
30/03/2026 21:41

Միրզոյանն ու Նիդերլանդների նոր արտգործնախարարը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցն են քննարկել

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել.

«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ:

Նիդերլանդների գործընկերոջը շնորհավորելով ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Միրզոյանը Թոմ Բերենդսենին մաղթել է հաջողություն և ընդգծել Նիդերլանդների հետ գործընկերությունը հետևողականորեն զարգացնելու հարցում ՀՀ մոտեցումները:

Նախարարները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները: Գոհունակությամբ ընդգծվել է Նիդերլանդների կառավարության կոալիցիոն համաձայնագրում ՀՀ հետ փոխգործակցությանը շարունակաբար հատկացվող կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել տարբեր ձևաչափերով փոխգործակցության, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերին և միջոցառումներին, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին»:

Միրզոյանն ու Նիդերլանդների նոր արտգործնախարարը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցն են քննարկել