.jpg)
Գեղեցիկ ժպիտով հիանալի հայուհին. մոդել, հաղորդավարուհի Մարիա Շուքուրյան (Լուսանկարներ)
Մոդել Մարիա Շուքուրյանը, ով վերջերս է վերադարձել արտերկրից, շարունակում է ակտիվ գործունեությունը ինչպես մոդելային, այնպես էլ մեդիա ոլորտներում։
Aysor.am-ի հետ զրույցում մոդելը պատմել է իր մասին, խոսել նոր ծրագրերից։
«Ծնվել եմ 1998 թվականի նոյեմբերի 11-ին Երևանում։ 9 տարի սովորել եմ Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում։ Այդ տարիներից է կյանքիս ամենաթանկ ձեռքբերումներից մեկը՝ մինչ օրս պահպանված մտերիմ ընկերությունը։ Այնուհետ ավարտել եմ Երևանի պետական համալսարանի «Տնտեսագիտություն և կառավարում» ֆակուլտետը։ Մանկուց ակտիվ և ստեղծագործ երեխա եմ եղել, հաճախել եմ տարբեր խմբակների՝ երգի, պարի, նկարչության։ Փոքր տարիքում շատ էի սիրում շփվել մարդկանց հետ, հեշտությամբ ընկերներ էի գտնում, հետաքրքիր խաղեր մտածում։ Շատ էի սիրում հեքիաթներ կարդալ, ինձ վրա շատ վառ ազդեցություն է թողել «Մոխրոտիկը», քանի որ այն սովորեցնում է հավատալ հրաշքներին, լինել բարի ու համբերատար՝ նույնիսկ, երբ կյանքը դժվար է»,- պատմում է մոդելը։
Խոսելով իր ընտանիքի մասին՝ Մարի Շուքուրյանն ընդգծում է՝ իր տոհմը ավելի քան 400 տարվա պատմություն ունի և սկիզբ է առնում Աբա Մելիք Լազարյաններից։
«Արևմտյան Հայաստանի Ղարս քաղաքից նախնիներս տեղափոխվել են Երևան, ծնողներս արտաքին հարաբերությունների և բիզնեսի ոլորտում են գործունեություն ծավալում, եղբայրս ուսանում է Չինաստանում։ Ես այժմ աշխատում եմ տուրիզմի ոլորտում՝ կազմակերպելով խմբային ճամփորդություններ աշխարհի տարբեր երկրներ։ Ինքս հասցրել եմ այցելել ավելի քան 25 երկիր»։
Մարիա Շուքուրյանը ավելի քան 8 տարի է, ինչ զբաղվում է մոդելինգով։
«Ներկայացրել եմ Հայաստանը բազմաթիվ միջազգային մրցույթներում: Ունեմ մի քանի տիտղոս՝ Top Model Armenia 2019, (Armenia) Miss Earth Armenia 2021,(Philippines), Miss Europe Armenia 2025 (Runner up and Top 10) (Lebanon) և Miss Tourism Armenia 2025 (China): Իմ լուսանկարները հրապարակվել են արտասահմանյան տարբեր ամսագրերում՝ ամերիկյան, ֆրանսիական և իսպանական հարթակներում, որտեղ ներկայացրել եմ դիզայներական հագուստ։ Գլխավոր դեր եմ ունեցել նաև մի շարք հայ էստրադային երգիչների տեսահոլովակներում։ Մասնակցել եմ տարբեր հեռուստահաղորդումների և ունեցել եմ նաև իմ նախագիծը YouTube-ում՝ «Սուրճով զրույց»։ Մասնակցել եմ «Եփիր-Թափիր»-ին՝ Եգոր Գլումովի գլխավորությամբ, որտեղ մեր թիմը հաղթեց։
Ինձ հաճախ են նմանեցնում տարբեր աստղերի՝ Միշել Փֆայֆֆերի կամ Մարգո Ռոբբիի։ Ամենազվարճալի համեմատություններից մեկը եղել է Լեոնարդո Դի Կապրիոյի հետ, սակայն հետո իմացա, որ նույն օրն ենք ծնվել։ Ինքս հետևում եմ միջազգային մոդելների գործունեությանը։ Օրինակ, երկար ժամանակ է հետևում եմ Victoria’s Secret-ի մոդել Միրանդա Քերրին, և հաճախ ինձ ասում են, որ մենք որոշ նմանություններ ունենք»,-պատմում է մոդելը։
Մարիա Շաքուրյանն ասում է՝ լսում է տարբեր երաժշտության՝ բացառությամբ 6/8-ի, նայում որակյալ ֆիլմեր, սիրում դասական հագուստը համադրել սպորտայինի հետ։
«Իմ սիրելի ֆիլմերից են՝ «Սատանան հագնում է Պրադա», «Լավագույն առաջարկը», «Անհետացածը», «Սև կարապ», «Գայլը Ուոլլ սթրիթից»։ Կցանկանայի մարմնավորել սուպերհերոսի կերպար, ով մարդկանց օգնում է ոչ թե ուժով, այլ իր բարությամբ, իմաստուն խորհուրդներով և հոգեբանական աջակցությամբ՝ աջակցելով նրանց հաղթահարել դժվարությունները»։
Մարիան այժմ հետաքրքրված է նաև մեդիա ոլորտով։
«Ներկա պահին ակտիվ գործունեություն եմ ծավալում նաև մեդիա ոլորտում։ Ավարտել եմ Pan-Armenian Media School-ը (հաղորդավարություն և դերասանի վարպետություն բաժինը) և այժմ բարելավում եմ հաղորդավարական գիտելիքներս Շանթ TV-ում։ Բաց եմ նոր համագործակցությունների համար և շատ եմ ուզում փորձել ինձ նաև դերասանական ոլորտում՝ հետաքրքիր, ուժեղ և վառ կերպարներում։ Ունեմ երկու ինստագրամյան էջ՝ «Marias Travel Diaries»՝ այստեղ կիսվում եմ իմ ճամփորդություններով ու փորձված խորհուրդներով, և «Marias Fashion Diaries»՝ իմ ֆեյշն լուսանկարահանումների մասին է։
Ընտրեք ձեր նախընտրածը և դարձեք իմ աշխարհի մի մասը»,-նշում է Մարիան։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)