.jpg)
Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 48 մարդ ստացել է վնասվածքներ
Մարտի 27-ից 30-ը բացահայտվել է 232 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված:
Բացահայտվել են նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառք տալու, ստանալու միջնորդության,
պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, ազատությունից ապօրինի զրկելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սուտ մատնության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
2 դեպք՝ բնակարանային գողության,
1-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խարդախության։
Հայտնաբերվել է 14 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։
Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։