Թրամփը կարող է ամեն օր հայտարարել, թե արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են Թեհրան․ Իրանագետ
31/03/2026 22:40

Թրամփը կարող է ամեն օր հայտարարել, թե արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են Թեհրան․ Իրանագետ

«ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վերջին գրառումը գրեթե ուղղակիորեն նշանակում էր, որ ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցը պետք չէ, և նեղուցը պիտի բացեն այն երկրները, որոնք օգտվում են դրանից»,-գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սա ամենևին չի նշանակում, որ, դիցուք, մեկ ժամ հետո ԱՄՆ նախագահն իր նախորդ գրառմանը հակասող այլ հայտարարություն չի անի, բայց փաստ է, որ Հորմուզի նեղուցի խնդրի ռազմական լուծման հեշտ ճանապարհ գոյություն չունի։ Ըստ «Economist»-ի՝ պատերազմի սկզբի՝ փետրվարի 28-ի համեմատությամբ, Իրանն այժմ օրական երկու անգամ ավելի շատ եկամուտ է ստանում իր նավթի վաճառքից, քանի որ միայն իրանական նավթն է, առանց լրացուցիչ ընթացակարգերի և խոչընդոտների, անցնում Հորմուզի նեղուցով։

Այս անզուգաչափ պատերազմի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան»։