.jpg)
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար
Մեկ օրում բացահայտվել է 136 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, կաշառք տալու, ստանալու միջնորդության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ինքնասպանության հասցնելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
1-ական դեպք՝ խարդախության, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 1 մարդ զոհվել է։