.jpg)
Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է․ Մոնթե Մելքոնյան փողոցում շինաղբի մեծ կուտակում է (Տեսանյութ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է, որ մայրաքաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցի չերևացող հատվածում ձևավորվել է շինարարական աղբի խոշոր կուտակում։
Նրա խոսքով՝ տվյալ հատվածը, ըստ քաղաքապետարանի GIS համակարգի, արդեն իսկ համարվում է ամենաաղտոտվածներից մեկը, սակայն, այդուհանդերձ, այստեղ շարունակում են աղբ լցնել։
Մանուկյանը հարց է ուղղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում մեղավորները և արդյո՞ք կան կաշկանդող հանգամանքներ։
Քննադատում է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ քաղաքային վերահսկողությունը չի ապահովում պատշաճ կարգուկանոն։
Ըստ նրա՝ տարածքում շրջանառվող տեղեկություններով՝ շինարարական աղբ թափելու համար անգամ վճար է գանձվում, մինչդեռ իրավապահ և վերահսկող մարմինները չեն արձագանքում։
Ավագանու անդամը նաև ընդգծում է, որ նման երևույթները լրջորեն ազդում են Երևանի օդի որակի և քաղաքացիների առողջության վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։