.png)
Ռուսաստանը Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ բանակցություններ չի վարում
Ռուսաստանը բանակցություններ չի վարում «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու հարցի շուրջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երկար տարիներ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատասխանատվորեն իրականացնում է համաձայնագրի պահանջները, իսկ ռուսական ներդրումները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներում գերազանցում են 30 միլիարդ ռուբլին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նաև հիշեցրել է՝ 2008 թվականին կնքված կոնցեսիոն համաձայնագրի վավերականության ժամկետը 30 տարի է, համաձայնագիրը 10 տարով էլ երկարաձգելու հնարավորություն կա։