«Հրապարակ». Ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով քրեական հետապնդման ենթարկվող Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը
01/04/2026 09:21

«Հրապարակ». Ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով քրեական հետապնդման ենթարկվող Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով քրեական հետապնդման ենթարկվող Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը՝ Գայանե Մինասյանը, 2000-ականների սկզբին Գերմանական տեխնիկական համագործակցություն (GTZ) կազմակերպության Իջևանի գրասենյակի ղեկավարն էր։ Նրա աջակցությամբ Տավուշի մարզում ստեղծվել են համայնքների 4 միություններ։ 

Այդ գրասենյակի միջոցով, Գերմանիայի ֆինանսավորմամբ Տավուշի մարզում հարյուրավոր ծրագրեր են իրականացվել, որոնք նպաստել են Իջևանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Բերդի բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացմանը։ Գայանե Մինասյանի ղեկավարությամբ Տավուշում մեծ ծավալի հանրօգուտ գործ է արվել»։

«Հրապարակ». Ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով քրեական հետապնդման ենթարկվող Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը