Սամվել Շահրամանյանը զառանցանք է համարում Նիկոլ Փաշինյանի «արցախցիները փախել են» հայտարարությունը
02/04/2026 11:08

Սամվել Շահրամանյանը զառանցանք է համարում Նիկոլ Փաշինյանի «արցախցիները փախել են» հայտարարությունը

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զառանցանք է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «արցախցիները փախել» են։

«Կոչ կանեմ մեր հասարակությանը, մեր զոհված նվիրյալների հարազատներին, այն անձանց, ովքեր ներդրում ունեն արցախյան գոյամարտի մեջ՝ չտրվել նման սադրանքների, որովհետև նման խոսույթներն ունեն մեկ նպատակ՝ պառակտել ու սերմանել մեր հասարակության մեջ անհանդուրժողականություն»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահը։

Շահրամանյանի խոսքով՝ հենց այս իշխանության գործողութույունների հետևանքով է, որ արցախցիներն այսօր հայտնվել են նման իրավիճակում։

Նա ասաց, որ արցախցիները փորձում են իրենց վերադարձի իրավունքն օրակարգում պահել։