Առգրավել են կնոջս հեռախոսը, խուզարկություն կատարելու ֆանտաստիկ որոշում էին կայացրել. Վազգեն Սաղաթելյան (Տեսանյութ)
02/04/2026 18:00

Առգրավել են կնոջս հեռախոսը, խուզարկություն կատարելու ֆանտաստիկ որոշում էին կայացրել. Վազգեն Սաղաթելյան (Տեսանյութ)

Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ քնննարկվում է քաղբանտարկյալ Վաղգեն Սաղթելյան խափանման միջոցի փոփոխության հարցը:

Փաստաբան Արսեն Բաբայանը միջնորդեց փոխել Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը, կիրառել վարչական վերահսկողություն: Իր ելույթում  Վազգեն Սաղաթելյանն ընդգծեց, որ  8 ամիս եղել է  վարչական հսկողության տակ, երբևէ չի խախտել սահմանափակումները: Նրա խոսքով՝ նոյեմբերի 13-ի խուզարկությունների ժամանակ առգրավվել են իր կնոջ հեռախոսն ու համակարգիչը, Սաղաթելյանը խուզարկություն կատարելու որոշումը ֆանտաստիկ որակեց:

Նշենք, որ  Վազգեն Սաղաթելյանը 142 օր է՝ խոսքի համար ապօրինի կալանավորված է, Նարեկ Սամսոնյանի՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը  սահմանափակված է։  

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով։

2026 թ. հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրանց կալանքի ժամկետը։  Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին։ Հացադուլը սկսելուց 15 օր անց Սամսոնյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել էր։ Դրանից հետո Սամսոնյանի կալանքը փոխարինվել էր խիստ սահմանափակումներով, տնային կալանքով, ինչը նրա փաստաբաններն ու քաղաքական, հասարակական շրջանակները ոչ իրավաչափ են գնահատում:

Հիշեցնենք, որ 2025 թ. նոյեմբերի 13-ին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին։  Սամսոնյանին ու Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա: Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։

Առգրավել են կնոջս հեռախոսը, խուզարկություն կատարելու ֆանտաստիկ որոշում էին կայացրել. Վազգեն Սաղաթելյան (Տեսանյութ)