Բանտում գտնվող հոգևորականն իրականացնում է Եկեղեցու ամենախոր առաքելություններից մեկը՝ լինել հաշտության և ողորմության խորհրդանիշ այնտեղ, որտեղ թվում է, թե արդարությունը միայն պատժի միջոցով է երևան գալիս. Հայր Իսահակ
02/04/2026 15:23

Հոգևորականի առաքելությունը բխում է ճշմարտության ներքին կոչումից։ Բանտի ներսում էլ նա շարունակում է լինել կենդանի վկայություն Աստծու ներկայության, քանի որ Եկեղեցին իր խորքում նախ և առաջ «համայնք է ճշմարտության մեջ», որը չի կապվում կամ սահմանափակվում մարդկային ուժերով, այս մասին նշել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու, հոգեշնորհ Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանը։

Հայր Սուրբն ընդգծել է՝ բանտը, որքան էլ որ առաջին հայացքից անսովոր հնչի, կարող է դառնալ ներքին ազատության վայր, որտեղ հոգևորականը, զուրկ լինելով արտաքին ազդեցություններից, կանգնում է մերկ իրականության առջև։

«Այս վիճակը հիշեցնում է քրիստոնեական ավանդության մեջ հայտնի կարևոր մի ճշմարտություն․ խաչելությանը միշտ հաջորդում է հարությունը (հարությանը նախորդում է խաչելությունը)։

Նրա ներկայությունը դառնում է հույսի նշան ամենքի համար։ Նա հիշեցնում է, որ մարդը երբեք ամբողջությամբ չի սահմանափակվում իր մեղքով կամ իր ճակատագրով։ Այսպիսով, բանտում գտնվող հոգևորականն իրականացնում է Եկեղեցու ամենախոր առաքելություններից մեկը՝ լինել հաշտության և ողորմության խորհրդանիշ այնտեղ, որտեղ թվում է, թե արդարությունը միայն պատժի միջոցով է երևան գալիս։ Այսու` իմանալի է, որ իրական ազատությունը ծնվում է ոչ թե արտաքին պայմանների փոփոխությունից, այլ` ճշմարտության փնտրտուքից ու նրա մեջ ապրելու դեպքում...»,- նշել է Հայր Իսահակը։