«Հրապարակ». Փոխել են ՀՀ նախագահին կից ներման խորհրդակցական հանձնաժողովի անդամի նշանակման կարգը
02/04/2026 08:34

«Հրապարակ». Փոխել են ՀՀ նախագահին կից ներման խորհրդակցական հանձնաժողովի անդամի նշանակման կարգը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մարտի 27-ին փոփոխություններ է կատարել նաև Ներման հարցերի հանձնաժողովի կազմում: Փոխվել է ՀՀ նախագահին կից խորհրդակցական այս հանձնաժողովի անդամի նշանակման կարգը, և հանձնաժողովի անդամ է նշանակվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ-Արման Սարոյանը։ 

Հիշեցնենք որ Արման Սարոյանը (նախկինում՝ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հունվարի 27-ին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ էր հռչակվել։ Նա հանձնաժողովում կփոխարինի Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին, որը երկար տարիներ Ներման հանձնաժողովի անդամ է եղել: Հոգևորականի թեկնածությունը հանձնաժողովի կազմում, որպես կանոն, ներկայացրել էր Մայր Աթոռը։ Տեր Ռուբենն այժմ Մասյացոտնի թեմի առաջնորդի պարտականություններն է կատարում»։

«Հրապարակ». Փոխել են ՀՀ նախագահին կից ներման խորհրդակցական հանձնաժողովի անդամի նշանակման կարգը