Հայաստանի հոգեբուժական կազմակերպություններում հնարավոր կլինի իրականացնել արտագնա դատական նիստեր
02/04/2026 17:32

Հայաստանի հոգեբուժական կազմակերպություններում հնարավոր կլինի իրականացնել արտագնա դատական նիստեր

Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրինագծի ընդունմամբ հնարավոր կլինի հոգեբուժական կազմակերպություններում իրականացնել արտագնա դատական նիստեր՝ այդկերպ ապահովելով հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց պատշաճ մասնակցությունը իրենց վերաբերյալ իրականացվող վարույթներին այն դեպքերում, երբ հոգեկան առողջության վիճակով պայմանավորված անհնար է նրանց՝ դատական նիստին մասնակցության ապահովումը։

Բացի այդ, կնախատեսվեն օրենսդրական երաշխիքներ՝ քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելը և անվտանգության միջոցի կիրառման հարցը քննարկելը դատավարական սեղմ ժամկետներում իրականացնելու համար։

Հայաստանի հոգեբուժական կազմակերպություններում հնարավոր կլինի իրականացնել արտագնա դատական նիստեր