Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ սադրել է հայ հավատացյալներին. Գոհար Մելոյան (Տեսանյութ)
03/04/2026 18:07

Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ սադրել է հայ հավատացյալներին. Գոհար Մելոյան (Տեսանյութ)

«Երկրի վարչապետը տևական ժամանակ սադրել է հայ հավատացյալներին, հակասահմանադրական, հակաբարոյական, հակաիրավական գործելաոճ է ցուցաբերել, և բնական է, որ մարդիկ, տեսնելով նրան, առաջին հերթին նրան ընկալում են որպես իրենց կրոնական զգացմունքները թիրախավորողի։ Սովորական հավատացյալ մարդու համար Փաշինյանի հանդեպ արդեն կանխակալ վերաբերմունք կա»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

«Մեր երկրում կան մի շարք կրոնական կազմակերպություններ, որոնք, ի տարբերություն Հայ Առաքելական եկեղեցու, չունեն բացառիկ կարգավիճակ, անգամ չկա ամրագրված, որ պետությունն իրավունք չունի միջամտել այդ կազմակերպությունների գործունեությանը, բայց այդքանով հանդերձ, եթե որևէ պաշտոնատար անձ այս միջամտությունների մեկ տասնորդականն էլ իրեն թույլ տար, պատկերացնու՞մ եք, թե ինչ բնույթի ներպետական և միջագային աղմուկ կբարձրանար»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ սադրել է հայ հավատացյալներին. Գոհար Մելոյան (Տեսանյութ)