.png)
Դավիթ Մինասյանի գործը քննող քննիչներին աշխատանքից ազատել են
Armlur.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին։ Նրանք քննում էին եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործը։
Քննչական կոմիտեից լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով էլ Հակոբկոխյանի քննիչ որդուն աշխատանքից ազատելու պատճառն այն է, որ նա ասել է, թե 18-ամյա տղայի տան խուզարկության արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել:
Դա ՔԿ-ն համարել է ոչ պրոֆեսիոնալ պահվածք։