«Իրական խոստում-4» գործողության 93-րդ ալիքն է իրականացվել». Իրանը իսրայելական ռազմական օբյեկտների ոչնչացման մասին է հայտնում
03/04/2026 21:21

«Իրական խոստում-4» գործողության 93-րդ ալիքն է իրականացվել». Իրանը իսրայելական ռազմական օբյեկտների ոչնչացման մասին է հայտնում

Իրանը, Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ ուղղված պատասխան գործողության 93-րդ փուլի շրջանակներում, հարվածել է Իսրայելի ռազմական թիրախներին ։  Այդ մասին հայտարարություն է տարածել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

«Իրական խոստում-4» գործողության 93-րդ ալիքն է իրականացվել՝ օկուպացված տարածքների հյուսիսում և կենտրոնում գտնվող ռազմական թիրախների դեմ։ Ոչնչացվել են սիոնիստական ​​տեղակայման վայրեր և դրանց ռազմական աջակցություն ցուցաբերող կենտրոններ Արևմտյան Գալիլեայում, Հայֆայում, Քաֆր Քանայում և Կրայոտում»,- ԻՀՊԿ-ի հայտարարությունն է մեջբերել Իրանի պետական հեռուստատեսությունը։

«Իրական խոստում-4» գործողության 93-րդ ալիքն է իրականացվել». Իրանը իսրայելական ռազմական օբյեկտների ոչնչացման մասին է հայտնում