.jpg)
Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները (Տեսանյութ)
Զբոսաշրջային նոր հնարավորություններ և հետաքրքիր բացահայտումներ հայկական շուկայի համար։ Երևանում կայացել է «Hot Tours» և «Open Greece» ընկերությունների համատեղ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նորությունները։
2011 թվականից սկսած «Hot Tours»-ը հետևողականորեն զարգացնում է հունական ուղղությունը՝ այն դարձնելով հայ զբոսաշրջիկների ամենասիրված և պահանջված ուղղություններից մեկը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նոր առաջարկներ, մշակութային և ժամանցային ծրագրերի ընդլայնումներ, սպորտային և գաստրոնոմիկ առաջարկներ, որոնք ստեղծում են ժամանակակից և պահանջված հանգստի նոր չափանիշներ։
Միջոցառման հիմնական նպատակն էր հայկական զբոսաշրջային շուկային ներկայացնել արդիական տեղեկատվություն, ստեղծել նոր համագործակցության հնարավորություններ և բացահայտել Հունաստանի ու Կիպրոսի առաջարկների առավելությունները՝ որպես առողջ, բազմազան և վառ փորձառություններով լի հանգստի ուղղություններ։
Մանրամասները՝ տեսանյութում