.jpg)
Իրանին «երկաթե բռnւնցք» ցույց տվող Բաքվում հասկացել են՝ Իրանի հետ «կատակները» պատժվում են․ Վարդան Ոսկանյան
Մոտ մեկ ամիս առաջ Իրանին սպառնացող և դողդոջուն ձեռքերով «երկաթե բռունցք» ցույց տվող Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հասկացել է, որ այդ պետության հետ «կատակները» պատժվում են, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այսօր «X» սոցիալական ցանցում Բաքվի բռնապետը գրել է, որ արհեստածին Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները կշարունակեն լինել միմյանց կողքի նաև «դժվարին օրերին»:
Արևելյան այս շողոքորթության ֆոնին հենց նույն այդ բռնապետի քարոզչամեքենան ակտիվորեն շարունակում է առաջ մղել հակաիրանական քարոզչական գիծը, ինչը ցուցիչ է, որ արհեստածին Ադրբեջանում իրականում ոչինչ էլ չի փոխվել։
Կասկած չկա, որ պատերազմի ավարտից հետո Իրանում դեռ հիշելու են իրենց իրական բարեկամներին և թշնամիներին՝ անկախ վերջիններիս նողկալի «քաղցրախոսություններից»»,- նշել է Ոսկանյանը։