.jpg)
Մեր կուսակցականները, մեր համակիրները գնալու են ընտրությունների և քվե են տալու ընդդիմադիր ուժերին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
ՀՀԿ-ն աջակցելու է ընդդիմադիր ուժերին։
«ՀՀԿ-ականները, մեր համակիրները գնալու են ընտրությունների և քվե են տալու ընդդիմադիր ուժերին»,- ՀՀԿ համագումարի ավարտին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ վերընտրված նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նաև վստահություն հայտնեց՝ քարոզարշավից հետո, երբ ընտրություններն արդեն կայացած լինեն, ընդդիմությունը միասնական կլինի։
«Համոզմունք ունեմ՝ ընտրությունների արդյունքում միասնական կլինեն, նույն կետին կխփեն, նույն գործողությունները կանեն»,- ասաց Սերժ Սարգսյանը։