«Հրապարակ». «Բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
04/04/2026 09:11

«Հրապարակ». «Բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվա Նիկոլ Փաշինյանի այցը յուրօրինակ ճամփաբաժան է դարձել: Ռուսաստանում հասկացել են, որ Փաշինյանն այլևս ամբողջությամբ Արևմուտքի կամակատարն է` ընդդեմ Ռուսաստանի, և հիմա «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ, որ այլևս չեն հանդուրժելու նրանց կրավորական կեցվածքը. նրանք պետք է վերջնական որոշում կայացնեն. կա՛մ կոշտ արձագանքեն ՀՀ իշխանությունների ապազգային գործողություններին, խաղեր չտան, մասնավորապես` հստակ արտահայտվեն Փաշինյանի հակաեկեղեցական պայքարի մասով, կա՛մ պատրաստ լինեն, որ լուրջ դժվարություններ են ունենալու Ռուսաստանում: 

ՌԴ հայկական էլիտան առաջիկա ամիսներին ստիպված կլինի դիմել ոչ այնքան հրապարակային հայտարարությունների, որքան կոնկրետ գործողությունների։ Ի դեպ, հայ հասարակությանը ևս ժամանակ է տրվել` որոշելու՝ Փաշինյանին պահո՞ւմ են` առաջիկա նյութական և այլ զրկանքների գնով, թե՞ մերժում են»։

«Հրապարակ». «Բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ