.png)
Արթուր Ավանեսյանը Նիկոլ Փաշինյանին ևս մեկ դաս է տալիս անվտանգության վերաբերյալ (Տեսանյութ)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, գնդապետ, արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանը, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության, թե 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի պակաս չի եղել, նշել է.
«Այդ սպառազինությունը չէր համապատասխանում 44-օրյա պատերազմի սկզբունքներին։
Մեր պարտության հիմնական պատճառներից մեկը ՀՕՊ համակարգերի՝ ոչ արդիական լինելն էր։ Չնայած մեր զինվորները կռվում էին՝ մեծ սխրանքներ գործելով, բայց անպաշտպան լինելով օդից՝ մենք չկարողացանք մեր նպատակին հասնել։
Դրա համար մենք առաջարկում ենք բազմաշերտ հակաօդային պաշտպանություն, արդիական ՀՕՊ համակարգեր։ Հայաստանը պե՛տք է ունենա ռազմարդյունաբերություն։ Մենք պետք է արտադրենք նոր ՀՕՊ համակարգերի, ՌԷՊ համակարգերի համալիր։ Այդ ամենը հնարավոր է միայն ուժեղ առաջնորդի դեպքում՝ ի դեմս Սամվել Կարապետյանի։
Մենք կունենանք ուժեղ, պաշտպանված երկիր, ուժեղ ռազմարդյունաբերություն, ուժեղ անվտանգություն, ուժեղ պաշտպանություն և, վերջում՝ ուժեղ Հայաստան»,- նշել է Արթուր Ավանեսյանը։